Time- ը տարվա լավագույն 100 լուսանկարների մեջ ներառել է լուսանկար Շուշիից (ՖՈՏՈ)

19.12.2020, 15:27
Time ամսագրի 2020 թ․-ի լավագույն 100 լուսանկարներում ներառված է լուսանկար Շուշիից
Time- ը տարվա լավագույն 100 լուսանկարների մեջ ներառել է լուսանկար Շուշիից (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Time ամսագրի 2020 թ․-ի լավագույն 100 լուսանկարներում ներառված է լուսանկար Շուշիից, որում երևում է Ադրբեջանի կողմից քաղաքի ռմբակոծության ժամանակ արձակված հրթիռը:

«Շուշիում՝ Լեռնային Ղարաբաղում, հոկտեմբերի 16-ին փողոց ընկած հրթիռը շրջափակված է ժապավենով: Սեպտեմբերի վերջին Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կրկին բորբոքվեց՝ առաջնագծից արագ տարածվելով դեպի բնակեցված քաղաքներ և գյուղեր», - այսպես է նկարագրված ամսագիր կայքում Շուշիի լուսանկարը:

Լուսանկարի հեղինակ՝ Անուշ Բաբաջանյան:-0-

   - рис.1