ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
Загружается новость ... "Лево"
«ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից»,-գրել է նա:
Ավելի վաղ Արցախի Պաշտպանության բանակը
հայտնել էր, որ նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է:-0-