Շոյգուն մտահոգություն է հայտնել թուրք գործընկերոջը ահաբեկիչ գրոհայիններին Արցախ տեղափոխելու տվյալների շուրջ

13.10.2020, 15:08
Շոյգուն մտահոգություն է հայտնել թուրք գործընկերոջը ահաբեկիչ գրոհայիններին Արցախ տեղափոխելու տվյալների շուրջ
Շոյգուն մտահոգություն է հայտնել թուրք գործընկերոջը ահաբեկիչ գրոհայիններին Արցախ տեղափոխելու տվյալների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբեր./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի ՊՆ-ն մտահոգված է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղում ահաբեկիչների տեղակայման տեղեկություններով: Այս մասին նախօրեին ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարին:

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով պաշտոնական մամլո հաղորդագրությանը, ՌԴ ՊՆ-ն, մասնավորապես, անհանգստացած է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ահաբեկչական խմբավորումների գրոհայինների տեղակայման մասին ստացվող տեղեկություններից:

Գերատեսչությունից հայտնել են, որ «Ռուսաստանի ՊՆ-ն իր իրավասության շրջանակում ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կայունացմանն ուղղված ՌԴ նախաձեռնությունների իրագործմանը»:

Նախօրեին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Շոյգուի և Աքարի հեռախոսազրույցի մասին:

«Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցերը և մտքեր են փոխանակել Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Լիբիայում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: -0-