Սերժ Սարգսյանն ադրբեջանցի դիվանագետին մատնացույց է արել ղարաբաղյան խնդրի լուծման ուղին
18.02.2018,
14:11
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում պատասխանել է ներկաների հարցերին:

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում պատասխանել է ներկաների հարցերին:
Ի թիվս այլ մասնակիցների հայկական պետության ղեկավարին դիմել է Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Սադի Ջաֆարովը, ով, նշելով, որ ղարաբաղյան արմատներ ունի, հարցրել է, թե որքանով նորմալ է Հայաստանի չմասնակցելը տարածաշրջանային ծրագրերին, ասելով, որ, «եթե չլիներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, և եթե Ադրբեջանի տարածքները զավթված չլինեին Հայաստանի կողմից, եթե չլիներ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կկարողանար օգուտ քաղել այդպիսի տարածաշրջանային ծրագրերից»: «Ե՞րբ է Հայաստանը մտադիր մասնակցելու այդ ծրագրերին, և ե՞րբ ես կվերադառնամ իմ տուն»,- հարցրել է Ջաֆարովը:
Ինչպես նշում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, Հայաստանի նախագահը, նախևառաջ, շնորհակալություն է հայտնել հայրենակցի կողմից տրված այս հարցերի շարանի համար, որովհետև ինքն էլ է արմատներով Ղարաբաղից:
«Բայց ուզում եմ սկզբից մի հարց տալ. հարցս մի քիչ հռետորական է` իսկ ի՞նչ եք կարծում, եթե ձեր երկրի նախագահը տարածքային նկրտումներ է հանդես բերում Երևանի նկատմամբ, որի հիմնադրման 2800-ամյակը մենք նշելու ենք հոկտեմբեր ամսին, ինչպե՞ս կարող է Ղարաբաղի խնդիրը լուծվել»,- ասել է Սարգսյանը:
Հայոց առաջնորդի խոսքով, ղարաբաղյան հարցը կարող է լուծվել, և «Դուք, թեև ես դրանում մի քիչ կասկածում եմ, կարող եք վերադառնալ Ղարաբաղ կամ հարակից շրջաններ միայն ու միայն այն պարագայում, եթե ձեր երկրի ղեկավարությունը սթափվի և հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից, բանակցությունների արդյունքի վերաբերյալ ակնկալիքներից»:
«Դուք ուզում եք ազատ ապրել, Դուք ուզում եք ապրել Ղարաբաղում: Հավատացեք, որ ղարաբաղցիներն էլ են ուզում ազատ ապրել և ուզում են, որպեսզի իրենք ապրեն իրենց պատմական հողի վրա, որտեղ ունեն հազարամյակների խորքից եղած ժառանգություն, և իրենք չեն ուզում, որ դուք ոչնչացնեք այդ ժառանգությունը»,- նշել է նախագահը:
Միաժամանակ Սարգսյանը նշեց, որ իր զրուցակիցը լավ գիտի, թե ինչի համար Ադրբեջանի մի քանի շրջաններ հայտնվեցին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ:
«Գիտեք, որ ղարաբաղցիները ընդամենը քաղաքակիրթ ձևով անցկացրել են հանրաքվե, դիմել են Սովետական միության Գերագույն խորհրդին. դա էր պահանջում Սովետական միության գործող օրենքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից տեղափոխվի Հայաստանի կազմ: Փոխարենը` ձեր այն ժամանակվա իշխանությունները փորձեցին զենքով խեղդել ղարաբաղցիների այդ օրինական պահանջն ու ցանկությունը: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ այդ ժամանակ բոլոր եվրոպական կառույցները շատ դրական մոտեցում ցուցաբերեցին և ասացին՝ այո՛, Լեռնային Ղարաբաղը պետք է ինքորոշվի: Բայց պատերազմում փլավ չեն բաժանում, ցավոք սրտի: Ես ատում եմ պատերազմը: Սակայն այնպես ստացվեց, որ մենք մեզ պաշտպանելու համար ստիպված էինք ստեղծել անվտանգության գոտի»
Սարգսյանը կրկնել է, որ հայկական կողմը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը, «եթե դուք ցուցաբերեք ողջախոհություն` խոսքս Ադբեջանի ժողովրդի մասին չէ, խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է, և իրականում նստեք բանակցային սեղանի շուրջ ու հասկանաք, որ այս խնդիրը կարող է լուծվել միայն ու միայն փոխզիջումների հիման վրա: Ես չեմ ուզում մասնակիցների ժամանակը խլել, ուղղակի ուզում եմ ասել, որ ժամանակն է սթափվելու: Երևանը ունի 2800 տարվա պատմություն, հայ ժողովուրդը առնվազն 5000 տարի ապրում է իր պատմական տարածքներում, և Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, ովքեր, Աստված գիտի, երբ են սկսել իրենք իրենց ինքնաճանաչել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը: Շնորհակալ եմ Ձեր այդ հարցաշարի համար»,- հավելել է Հայաստանի նախագահը:

Загружается новость ...
"Право"