Ռուսաստանն արել է առավելագույնը. Փոխվարչապետը՝ Արցախի պատերազմում ՌԴ դերակատարության մասին
10.11.2020,
22:39
Ռուսաստանն արել է առավելագույնը. փոխվարչապետը՝ Արցախի պատերազմում ՌԴ դերակատարության մասին
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբեր./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը որպես Հայաստանի դաշնակից իր ունեցած հնարավորությունների շրջանակում արել է առավելագույնը, ինչն իրեն կարող էր թույլ տալ: Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների հետ կապված մենք որևէ հարց չենք բարձրաձայնում, որովհետև և՛ որպես մեր դաշնակից, և որպես Մինսկի խմբի անդամ, ինքը արել է այն, ինչ իրենից կախված է եղել»,- հայտնել է Ավինյանը:
Փոխվարչապետը նշել է, որ Ռուսաստանը հանդիսանում է Մինսկի խմբի անդամ՝ միջնորդ երկիր, և այստեղ ՌԴ գործառույթները որևէկերպ փոխկապակցված չեն այն իշխանությունների հետ, որ այդ օրը կան: -0-