Ռուսական երկու Ан-124 ռազմական ինքնաթիռներ Հայաստան են տեղափոխել խաղաղապահներ և զրահատեխնիկա

15.11.2020, 09:35
Երկու ռուսական «Ан-124» ինքնաթիռներ Ուլյանովսկից Երևան են տեղափոխել շուրջ 30 խաղաղապահների և զրահատեխնիկա
Ռուսական երկու Ан-124 ռազմական ինքնաթիռներ Հայաստան են տեղափոխել խաղաղապահներ և զրահատեխնիկա

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Երկու ռուսական «Ан-124» ինքնաթիռներ Ուլյանովսկից Երևան են տեղափոխել շուրջ 30 խաղաղապահների, ինչպես նաև զրահատեխնիկա, հաղորդում է ՏԱՍՍ- ը ՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

«Ռուսաստանի ռազմական տրանսպորտային ավիացիայի «Ан-124» «Руслан» երկու ինքնաթիռներ Երևանի օդանավակայան են տեղափոխել զրահատեխնիկա և 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների անձնակազմը», - ասված է հայտարարության մեջ: 

Загружается новость ... "Лево"
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Ан-124» ինքնաթիռներով Երևան են փոխադրվել մոտ 30 զինծառայող, ինչպես նաև 10 «БТР-82А» տեսակի զրահամեքենաներ և նյութատեխնիկական ապահովման միջոցներ: «Բեռնաթափումից, զննումից ու նախապատրաստական աշխատանքներից հետո ռազմական շարասյուները ուղղություն են վերցնելւ դեպի Գորիս`անցնելով մոտ 300 կմ»,- հավելել են պաշտպանական գերատեսչությունում: 

Ռուս խաղաղապահների տեղափոխումը Լեռնային ղարաբաղի հակամարտության գոտի ընթանում է համաձայն նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ Ղարաբաղում ամբողջական հրադադարի մասին համատեղ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների:

Ենթադրվում է, որ այնտեղ ընդհանուր առմամբ կտեղակայվի 1960 զինծառայող տեխնիկայի հետ միասին: Ռուսական զորախմբի հիմնական մասը կկազմեն Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները: Խաղաղապահ գործողության հրամանատարությունը տեղակայված է Ստեփանակերտում: -0-