ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի սակրավորները Լեռնային Ղարաբաղում սկսել են այն տարածքների մարդասիրական ականազերծումը, որոնք ընդգրկված են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ռազմական զորակազմի ինժեներական ծառայության ղեկավար, փոխգնդապետ Պավել Պաուտովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այսօրվանից սակրավորները սկսել են տարածքի մարդասիրական ականազերծումը: Առաջին փուլում նրանք կստուգեն պայթուցիկ նյութերի առկայությունն այն տարածքում, որտեղ ապագայում կկառուցվեն ռուսական ռազմական կոնտինգենտի ստացիոնար կայաններ: Մարդասիրական ականազերծումն իրականացվում է ԼՂՀ-ի վարչակազմի պահանջով», - ասել է Պաուտովը:
Загружается новость ... "Лево"
ՏԱՍՍ-ի թղթակցի ներկայությամբ սակրավորները РПГ-7 նռնականետի 2 չպայթած ռումբ և 2 տանկային արկ են հայտնաբերել են: Ըստ Պաուտովի, տարածքը չպայթած զինամթերքից մաքրելու համար կպահանջվի մի քանի ամիս: Փոխգնդապետը նշել է, որ տարածքի ականազերծմանը զուգահեռ, արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում է այն ճանապարհների ականազերծումը, որով շարժվում են խաղաղապահները:
«Սակրավորները դեռ ականային ծուղակների չեն հանդիպել: Այստեղ հիմնականում օգտագործվել են խորհրդային արտադրության ականներ՝ ТМ-62 հակատանկային ականներ, ПМН-2 հակահրթիռային ականներ: Մենք արդեն գտել ենք մոտ 30 հակատանկային ականներ: Ըստ ամենայնի, դրանք փակել են ճանապարհը, որպեսզի ծանր տեխնիկան չանցնի », - նշել է Պաուտովը:-0-