ՌԴ նախագահ. Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայումը հնարավորություն է տվել դադարեցնել արյունահեղությունը
20.11.2020,
22:59
ՌԴ նախագահ. Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայումը հնարավորություն է տվել դադարեցնել արյունահեղությունը

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ցանկանում եմ առանձնահատուկ շեշտել ռուս խաղաղապահների հստակ, համակարգված աշխատանքը»,- նշել է Պուտինը ուրբաթ օրը խորհրդակցության ժամանակ՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության մասին:
Նրա խոսքով, «օպերատիվորեն անցկացված ականազերծումը հնարավորություն է տվել լավ, հուսալի կապ ստեղծել տարածաշրջանում, իսկ խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ կանգնեցնել արյունահեղությունն ու խուսափել նոր զոհերից»: