+6
Եղանակը Երևանում
Հայ

ՔԿ-ն տվյալներ է ստացել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավման մասին

21:19
12 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՔԿ-ն տվյալներ է ստացել` միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավման մասին, որոնք դարձվել են քննության առարկա:

Загружается новость ... "Лево"
 

ՔԿ մամուլ ծառայության հաղորդագրոթւյան համաձայն, ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու (1945 թվականի հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի, 1974 թվականի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի «ա», «բ», «գ» կետերի, 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-bis հոդվածի, «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնևի 1977 թվականի 1-ին Լրացուցիչ արձանագրության 48-րդ, 51-րդ (2), 52-րդ (2) հոդվածների, 51-րդ (4) հոդվածի 3-րդ կետի և 85-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները, միջազգային սովորույթային մարդասիրական իրավունքի 1-ին, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 54-րդ նորմերի (այսինքն՝ պետությունների պրակտիկան սահմանում է պատասխանատվություն՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ պետությունն արդյոք հանդիսանում է 1-ին Լրացուցիչ արձանագրության կամ ՄՔԴ ստատուտի մասնակից)), զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները համագործակցում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների հետ։

«ՀՀ քննչական կոմիտեի և ԱՀ քննչական կոմիտեի ծառայողների համագործակցությամբ քրեական գործերով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 12-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից ականանետային-հրթիռահրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձել Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը։ Մասնավորապես՝ սպանվել է ընդհանուր 25 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 8 կին և 16 տղամարդ: Սպանության դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (6 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ Շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում (1 անձ)»,- նշվոււմ է ՔԿ հաղորդագրության մեջ:

Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ 100-ից ավելի քաղաքացիական անձինք, որոնցից 80-ից ավելին ստացել են լուրջ վնասվածքներ։

Ադրբեջանի զինված ուժերի կողմից կոպտորեն խախտվել է 1954թ. մայիսի 14-ին Հաագայում ընդունված «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 25-րդ հոդվածի պահանջները՝ ինտենսիվ գրոհների թիրախ դարձնելով պատմամշակութային առանձնակի արժեք ներկայացնող եկեղեցիները, հուշարձանները, գերեզմանատները։ Գրոհների արդյունքում վնասվել են կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքներ, մասնավոր գույք, մասնավորապես՝  5800 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 520 մեքենա, շուրջ 960 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառվել և շարունակում է կիրառվել ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով արգելված կասետային բնույթի է:

Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով «Միջազգային ահաբեկչության վերացման մասին» 1994թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի  49/60 հռչակագրի նորմերը, Արցախի Հանրապետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով պայթյունի, հրկիզման և այլ հանցավոր գործողությունների կազմակերպման և իրականացման միջոցով, որոնք ուղղված են մարդկանց ոչնչացնելուն կամ նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն կամ վնասելուն, զինված ընդհարմանը ներգրավել է միջազգային ահաբեկչական խմբավորումների։ Ստացված փաստական տվյալները դարձվել են քննության առարկա և կարժանանան պատշաճ իրավական գնահատականի։

Քրեական գործի շրջանակներում իրականացվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն: -0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:58
05 Մարտի 2021
Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել 2 զինծառայողի մասունք
Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել 2 զինծառայողի մասունք
11:52
03 Մարտի 2021
Մարտակերտում ընթանում են ականազերծման աշխատանքներ. կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Մարտակերտում ընթանում են ականազերծման աշխատանքներ. կադրեր դեպքի վայրից. ՎԻԴԵՈ
22:30
02 Մարտի 2021
Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք. ԱԻՊԾ
Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք
14:06
02 Մարտի 2021
Լեռնային Ղարաբաղից շուրջ 30 ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք (ՎԻԴԵՈ)
Լեռնային Ղարաբաղից շուրջ 30 ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք. ՎԻԴԵՈ
12:32
02 Մարտի 2021
Վերսկսվել են զոհերի աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները, դրանք դադարեցվել էին փետրվարի 15–ից Ադրբեջանի պահանջով
Վերսկսվել են զոհերի աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները, դրանք դադարեցվել էին փետրվարի 15–ից Ադրբեջանի պահանջով
16:14
26 Փետրվարի 2021
Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը Արցախի հարցով եռակողմ հանդիպմանը
Հայկական կողմը մտադիր է մասնակցել Արցախի հարցով եռակողմ աշխատանքային խմբի երրորդ նիստին
21:32
25 Փետրվարի 2021
ՌԴ ՊՆ–ն հայտարարել է, որ «Իսկանդերներ» չեն կիրառվել Արցախյան պատերազմի ժամանակ
ՌԴ ՊՆ–ն հայտարարել է, որ «Իսկանդերներ» չեն կիրառվել Արցախյան պատերազմի ժամանակ
13:01
23 Փետրվարի 2021
Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում. ԱԳ նախարար
ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում
10:33
23 Փետրվարի 2021
Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է Մարտակերտ–Վարդենիս ճանապարհով ադրբեջանցիների երթևեկության հարցը
Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է Մարտակերտ–Վարդենիս ճանապարհով ադրբեջանցիների երթևեկության հարցը
10:15
22 Փետրվարի 2021
Ադրբեջանն առանց մեկնաբանության արգելել է իրականացնել որոնողական աշխատանքներ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում
Արդեն 8 օր է` որոնումներ չեն իրականացվում. Ադրբեջանն առանց մեկնաբանության արգելել է իրականացնել որոնողական աշխատանքներ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում
17:02
19 Փետրվարի 2021
Արցախի ոստիկանության ծառայող է ձերբակալվել՝ պատերազմի ընթացքում ապօրինի զենք ձեռք բերելու և իրացնելու մեղադրանքով (ՎԻԴԵՈ)
Արցախի ոստիկանության ծառայող է ձերբակալվել՝ պատերազմի ընթացքում ապօրինի զենք ձեռք բերելու և իրացնելու մեղադրանքով. ՎԻԴԵՈ
21:53
18 Փետրվարի 2021
Լիսագորում հայ զինծառայողներն անմխիթար վիճակում են. ՊԲ–ն մեկնաբանել է լուրերը
Լիսագորում հայ զինծառայողներն անմխիթար վիճակում են հայտնվել. ՊԲ–ն մեկնաբանել է լուրերը