Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից․ Արայիկ Հարությունյան

10.10.2020, 16:44
ԱՀ նաագահը հայտնել է, որ իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ
Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից․ Արայիկ Հարությունյան
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Այս մասին հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Загружается новость ... "Лево"
«Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ»,- գրել է նա Facebook-յան իր էջում։

ԱՀ նախագահը հայտնել է, որ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսի առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»,- գրել է նա։-0-