ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ շաբաթ օրը կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուէլ Մակրոնի հետ: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի նախագահի կայքում:
Загружается новость ... "Лево"
Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկմանը լուրջ մտահոգություն է հնչել հակամարտության գոտում շարունակվող լայնամասշտաբ մարտական բախումների և դրանում ծայրահեղանականների ակտիվ մասնակցության առիթով, ովքեր գալիս են Սիրիայից և Լիբիայից: Պուտինը մանրամասն տեղեկացրել է Մակրոնին Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին ի շահ կրակի անհապաղ դադարեցման և բանակցությունների վերականգնման, որոնք կոչված են ապահովել դիվանագիտական-քաղաքական լուծման ելք: Հաստատվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի հակամարգված միջնորդական ջանքերի շարունակման երկկողմ տրամադրվածություն, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Ֆրանսիայում վերջին շրջանի ահաբեկչական գործողությունների հետ կապված երկու կողմերն ընդգծել են իր բոլոր դրսևորումներով ահաբեկչության դեմ պայքարի վճռականությունը:-0-