Պուտին. Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի նկատմամբ դաժան հանցագործություններով

22.10.2020, 21:35
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվեց էթնիկական առճակատումից․ Պուտին
Պուտին. Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի նկատմամբ դաժան հանցագործություններով

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ղարաբաղյան հակամարտությունը սկսվեց էթնիկական առճակատումից, «Վալդայ» երկխոսությունների ակումբի նիստում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մեզ համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են: Մեզ համար մեծ ողբերգություն է, երբ այնտեղ մարդիկ են զոհվում: Մենք ցանկանում ենք լիարժեք հարաբերություններ կառուցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ», - ասել է նա:

Պուտինը նշել է, որ կան հատուկ տարրեր, որոնք որոշում են երկրների հետ հարաբերությունների կառուցումը:

«Հայաստանի հետ` քրիստոնեությունը: Բայց մենք շատ սերտ կապեր ունենք Ադրբեջանի հետ այլ ասպարեզներում: Ինչ վերաբերում է կրոնական բաղադրիչին, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի բնակչության գրեթե 15% -ը մուսուլմաններ են և նույնիսկ այս իմաստով Ադրբեջանը մեզ համար օտար երկիր չէ»,- ասել է Պուտինը:

Միաժամանակ նա հայտարարել է, որ չպետք է մոռանալ Հայոց ցեղասպանության մասին:

Загружается новость ... "Право"
«Այն, ինչը, անկասկած, չենք կարող մոռանալ, այն է, ինչ տեղիէ ունեցել հայ ժողովրդի, ազգի ճակատագրում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` հայ ժողովրդի հսկայական ողբերգությունը: Երրորդն այն է, որ այդ կոնֆլիկտը սկսվել է ոչ միայն որպես միջպետական կոնֆլիկտ և տարածքնրի կռիվ, այն սկսվել է էթնիկական առճակատումից: Ցավոք, սա փաստ է, երբ Սումգայիթում, հետո նաև Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ են կատարվել հայ ժողովրդի նկատմամբ: Այս ամենը ընդհանուր առմամբ մենք պետք է հաշվի առնենք», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինի խոսքով՝ պետք է հասկանալ, որ նման իրավիճակը, որի ժամանակ «երկրի Ադրբեջանի տարածքի զգալի մասը երկիրը կորցրել է, չի կարող հավերժ շարունակվել»:

«Շատ-շատ տարիներ մենք առաջարկել ենք ամենատարբեր տարբերակներն այս ճգնաժամի կարգավորման համար` իրավիճակը պատմական երկար հեռանկարով կայունացնելու համար, այժմ ես չեմ մանրամասնի: Հավատացեք ինձ, դժվար էր դիրքորոշումները մոտեցնելը: Որոշ պահերին թվում էր պարզապես մի փոքր էլ, մի քիչ էլ, մեկ քայլ էլ և մենք լուծում կգտնենք: Ցավոք, դա տեղի չունեցավ, և այսօր մենք ունենք հակամարտություն իր վատագույն տարբերակով », - ասել է նա:

Նրա խոսքով՝ ողբերգությունն այն է, որ մարդիկ զոհվում են:

«Գիտեք, երկու կողմերում էլ շատ կորուստներ կան: Մեր տվյալներով ՝ երկու կողմերում արդեն կա ավելի քան 2 հազար զոհ: Ընդհանուր զոհերի թիվը մոտենում է 5 հազարի: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Աֆղանստանում պատերազմի տասը տարիների ընթացքում ԽՍՀՄ բանակում զոհվել է 13 հազար, և այստեղ այսքան կարճ ժամանակահատվածում գրեթե՝ 5000, իսկ որքան վիրավոր կա, քանի մարդ է տառապում, քանի երեխա: Հետևաբար, սա մեզ համար հատուկ իրավիճակ է », - ասել է Պուտինը:-0-