Պիզան ճանաչել է Արցախի անկախությունը

20.11.2020, 12:14
Պիզան ճանաչել է Արցախի անկախությունը
Պիզան ճանաչել է Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը: 

Պիզայի քաղաքային խորհուրդը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան, համերաշխություն է արտահայտել հայ ժողովրդին և մտահոգություն է հայտնել էքսպանսիոնիստական նկրտումների առնչությամբ։

«Շնորհակալություն, Պիզա, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-