636.4
7.1
524.48
0
Եղանակը Երևանում
Հայ

ՊԲ. ո՛չ դեկտեմբերի 27-ին, ո՛չ նախորդող և ո՛չ էլ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զիծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ

16:43
30 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 29-ին համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել են կադրեր, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված են Արցախի օկուպացված Հադրութի շրջանի Հակակու գյուղի մերձակայքում սպանված 6 հայ զինծառայողների մարմիններ, հաղորդում է ԱՀ ՊԲ-ն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ևս մեկ անգամ վերահաստատում է ավելի վաղ արված իր հայտարարությունն այն մասին, որ ո՛չ դեկտեմբերի 27-ին, ո՛չ նախորդող և ո՛չ էլ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զիծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ և նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել: Շփման գծի ամբողջ երկարությամբ հրադադարի ռեժիմը պահպանվել և պահպանվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ՊԲ-ից հայտնում են, որ ավելին` ակնհայտ է, որ Ադրբեջանը, ներկայացված «մարտերի» պարագայում, խոսում է իրենց իսկ կողմից վերահսկվող տարածքների խորքում, առաջնագծից բավական հեռու գտնվող գյուղի մասին, որտեղ հայտնվելու համար ՊԲ զինծառայողները պետք է հատեին առաջնագիծը և ռազմերթ կատարեին թշնամու թիկունքում, ինչը, հաշվի առնելով հենց իրենց՝ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առկայությունը, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ առաքելության գործոնը, ուղղակի հնարավոր չէ:

Պակաս կարևոր չէ նաև «զուգադիպությունը», որ նախօրեին Ադրբեջանը խախտել է վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և չի թույլատրել որոնողական խմբերի մուտքը տարածքներ, որտեղ, իրենց պնդմամբ, ընթացել են այդ «մարտերը»։ Եվ սա այն դեպքում, երբ որոնողական խմբերի՝ այդ տարածքներում աշխատանքների շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեկտեմբերի 27-ին, այսինքն, ադրբեջանական կողմի պնդմամբ, հենց այն օրը, երբ «մարտեր էին ընթացել»։

ՊԲ հաղորդմամբ, նշված փաստերի համադրությունը ենթադրելի է դարձնում, որ ադրբեջանական կողմի գործողություններն ու հայտարարությունները նպատակ ունեն կոծկել հերթական պատերազմական հանցագործությունը, և հենց այդ նպատակին է միտված եղել որոնողական խմբերին հիշյալ տարածքներ մուտք գործելու թույլտվությունից հրաժարվելը:

Ներկայում ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ պարզելու տարածված կադրերում պատկերված անձանց ինքնությունը։

«Պաշտպանության բանակը չի բացառում, որ գործ ունենք ավելի վաղ ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացիների դաժան սպանության հետ։ Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի այս գործելաոճը, ինչը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությանը: Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները բացահայտելու հարցում»,- նշվում է ՊԲ հաղորդագրության մեջ։-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:02
19 Փետրվարի 2021
Արցախի ոստիկանության ծառայող է ձերբակալվել՝ պատերազմի ընթացքում ապօրինի զենք ձեռք բերելու և իրացնելու մեղադրանքով (ՎԻԴԵՈ)
Արցախի ոստիկանության ծառայող է ձերբակալվել՝ պատերազմի ընթացքում ապօրինի զենք ձեռք բերելու և իրացնելու մեղադրանքով. ՎԻԴԵՈ
21:53
18 Փետրվարի 2021
Լիսագորում հայ զինծառայողներն անմխիթար վիճակում են. ՊԲ–ն մեկնաբանել է լուրերը
Լիսագորում հայ զինծառայողներն անմխիթար վիճակում են հայտնվել. ՊԲ–ն մեկնաբանել է լուրերը
15:47
18 Փետրվարի 2021
Արցախի ՏԻՄ ընտրությունները հետաձգվել են մինչև 2022թ.–ի գարուն, կառավարությունից նշել են պատճառը
Արցախի ՏԻՄ ընտրությունները հետաձգվել են մինչև 2022թ.–ի գարուն, կառավարությունից նշել են պատճառը
14:05
18 Փետրվարի 2021
Ամբողջ Արցախը կհոսանքազրկվի
Ամբողջ Արցախը կհոսանքազրկվի
17:14
17 Փետրվարի 2021
Արցախում քրգործ է հարուցվել պետական դավաճանության փաստով. մի խումբ քաղաքացիներ կասկածվում են պատերազմի ժամանակ թշնամուն օգնելու մեջ
Արցախում մի խումբ քաղաքացիներ կասկածվում են պատերազմի ժամանակ թշնամուն օգնելու մեջ. հարուցվել է քրգործ
13:07
17 Փետրվարի 2021
Ռուսերենն Արցախում կարող է դառնալ երկրորդ պետական լեզու
Ռուսերենն Արցախում կարող է դառնալ երկրորդ պետական լեզու
12:15
17 Փետրվարի 2021
ԲԱՑԱՌԻԿ. ինչպե՞ս են թուրքերը հասել Շուշի, հրապարակվել են թուրքական 1500 հոգանոց խմբի առաջխաղացման կադրերը (ՎԻԴԵՈ)
ԲԱՑԱՌԻԿ. ինչպե՞ս են թուրքերը հասել Շուշի, հրապարակվել են թուրքական 1500 հոգանոց խմբի առաջխաղացման կադրերը. ՎԻԴԵՈ
01:37
17 Փետրվարի 2021
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զինծառայողների ևս 106 աճյուն, ենթադրվում է, որ նրանք նախապես հուղարկավորված են եղել. ԱԻՊԾ (ՖՈՏՈ)
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զինծառայողների ևս 106 աճյուն, ենթադրվում է, որ նրանք նախապես հուղարկավորված են եղել. ԱԻՊԾ. ՖՈՏՈ
00:15
17 Փետրվարի 2021
«Զարկ Շուշիի ուղղությամբ». Սերժ Սարգսյանն` այն մասին, թե ինչու հայկական կողմը չկիրառեց «Իսկանդերն» Ադրբեջանի տարածքում (ՎԻԴԵՈ)
«Զարկ Շուշիի ուղղությամբ». Սերժ Սարգսյանն` այն մասին, թե ինչու հայկական կողմը չկիրառեց «Իսկանդերն» Ադրբեջանի տարածքում. ՎԻԴԵՈ
23:28
16 Փետրվարի 2021
Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին. Արցախի նախագահ
Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին
23:17
16 Փետրվարի 2021
Սարգսյանը պատմել է, թե ինչու է մեկնել Արցախ պատերազմի օրերին և ինչպես է փորձել հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ (ՎԻԴԵՈ)
Սարգսյանը պատմել է, թե ինչու է մեկնել Արցախ պատերազմի օրերին և ինչպես է փորձել հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ. ՎԻԴԵՈ
22:36
16 Փետրվարի 2021
Սերժ Սարգսյան. «Իհարկե, Շուշին հանձնվել է»
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է, որ Շուշին ոչ թե գրավվել է, այլ հանձնվել