Փաշինյանը պետք է հրաժարվի ղարաբաղյան հարցի շուրջ բոլոր պայմանավորվածություններից. փորձագետներ
18.01.2019,
16:17
Հայաստանի իշխանությունները կարող են նոր էջ բացել ղարաբաղյան կարգավորման գործընթացում և հրաժարվել նախորդ պայմանավորվածություններից:

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի իշխանությունները կարող են նոր էջ բացել ղարաբաղյան կարգավորման գործընթացում և հրաժարվել նախորդ պայմանավորվածություններից, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ, «Ի պաշտպանություն Արցախի» կազմկոմիտեի նախագահ Արամ Սարգսյանը։
«Փաշինյանն ունի նոր էջ բացելու, նախորդ իշխանությունների սխալներից հրաժարվելու, Հայաստանի համար ոչ հարմար մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու և բանակցությունների օրակարգի նոր տարբերակ ձևավորելու բոլոր իրավունքները»,– ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով, դրա համար նա պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իսկ այնուհետև` ամբողջ աշխարհին ներկայացնի Արցախի անկախության իրավական հիմնավորումները, ինչպես նաև այն պատճառները, թե ինչու են դրանք պատմական հայկական հողեր։
«Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն իր հերթին մտահոգ է, որ երիտասարդ քաղաքական գործիչներն արտաքին քաղաքական կուրս կտանեն ոգեշնչման, այլ ոչ թե քաղաքական սկզբունքների ֆոնին։
Նրա խոսքով, Փաշինյանի այն հայտարարությունը, որ ինքը չի ներկայացնի Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ, անզգույշ է, ինչը հիմնականում պայմանավորված է փորձագիտական հանրության հետ շփումների բացակայությամբ։
«Փորձագիտական օժանդակության բացակայությունը հանգեցրել է նրան, որ հայ հասարակությունում չկա ղարաբաղյան կարգավորման հստակ դիրքորոշում։ Մասնավորապես, շատերը կարծում են, որ հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, մինչդեռ նախորդ տարի լրացել է 1918 թվականին սկիզբ առած հակամարտության 100 տարին, երբ Արցախը հայտարարել էր, թե Հայաստանի անբաժան մասն է, իսկ Ադրբեջան դեռևս չկար»,– ասաց Մանասյանը։
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած ոչ մի որոշում Արցախի համար իրավաբանական ուժ չի ունենա։
«Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է և հենց այդ կարգավիճակով պետք է մասնակցի բանակցությունների, հենց դրանով է պայմանավորված այն, որ հայ զինծառայողներն Արցախում են»,– ասաց Ալավերդյանը։
Նա համաձայնեց այն կարծիքին, որ Փաշինյանի հայտարարությունները ժամանակավրեպ էին և փորձագիտական լուրջ օժանդակության կարիք ունեն։
«Պատմականորեն իրավիճակ է ստեղծվել, որից նոր իշխանությունները պարտավոր են և հնարավորություն ունեն դուրս գալու` հայտարարելով նախորդ պայմանավորվածություններից հրաժարվելու մասին»,– ասաց Ալավերդյանը։ -0-

Загружается новость ...
"Право"