Փաշինյանը՝ ԼՂ հակամարտության մեջ Թրամփի օգնության մասին. «Ժամանակը ցույց կտա»

31.10.2020, 18:42
Փաշինյանը՝ ԼՂ հակամարտության մեջ Թրամփի օգնության մասին. «Ժամանակը ցույց կտա»
Փաշինյանը՝ ԼՂ հակամարտության մեջ Թրամփի օգնության մասին. «Ժամանակը ցույց կտա»
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է Ղարաբաղյան հակամարատության կարգավորման մեջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցության մասին հարցին:

 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ն լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և անպայման կօգնի Հայաստանին:

«Ես չեմ կարող մեկնաբանել այդ հայտարարությունները: Որովհետև ինչ հայտարարություններ արել է նախագահ Թրամփը, այդ հայտարարություններին պետք է հետևեն ավելի մանրամասն առաջարկներ, գործողություններ, որպեսզի ես կարողանամ դա մեկնաբանել»,- հայտնել է վարչապետը:

Նա ընդգծել է, որ հայերը Միացյալ Նահանգներում շատ տեսանելի և ազդեցիկ ուժ են, դա հասկանալի է:

«Իսկ թե ինչ կոնկրետ գործողություն և աջակցություն կցուցաբերեն Միացյալ Նահանգներն այս գործընթացին, ցույց կտա ժամանակը»,- նշել է Փաշինյանը: -0-