Փաշինյանը հայտնել է, թե որն է ղարաբաղյան հարցի լուծման բանալին
23.10.2020,
01:54
Փաշինյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե որն է Ղարաբաղյան հարցի լուծման բանալին

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ղարաբաղյան հարցի լուծման բանալին փոխզիջումն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահների ակտիվ ներգրավվածությունը կարգավորման գործըթնացում, և մասնավորապես՝ Ռուսաստանի: Այս մասին «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Загружается новость ... "Лево"
Պատասխանելով այն հարցին, թե երբ կլինի այն կարմիր սահմանագիծը, որի դեպքում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը նպատակ չի դրել լինել միակ երկիրը, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
«Մեր նպատակն է, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ընդգծել է նա:-0-