Փաշինյանը չի բացառել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին դիմելը և հայտնել է պայմանները

23.10.2020, 01:07
Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին` ռազմական գործողությունների սրման և դրանց՝ Հայաստանի ու Ադրբեջանի ամբողջ սահմանի երկայնքով տեղափոխման դեպքում
Փաշինյանը չի բացառել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին դիմելը և հայտնել է պայմանները

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Ինտերֆաքս» -ին տված հարցազրույցում, պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին` ռազմական գործողությունների սրման և դրանց՝ Հայաստանի ու Ադրբեջանի ամբողջ սահմանի երկայնքով տեղափոխման դեպքում:

«Մենք արդեն տեղեկացրել ենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին ընթացիկ իրավիճակի մասին: Ռուսաստանը հայտարարել է, որ Մոսկվան հավատարիմ կլինի պայմանագրային այն պարտավորություններին, որոնք ունի Հայաստանի հանդեպ անվտանգության ոլորտում: Եթե իրավիճակն այդպես զարգանա, իհարկե, Հայաստանն այդ հարցով կդիմի ՀԱՊԿ-ին, կամ հնարավոր է՝ ուղիղ Ռուսաստանին»,-հայտնել է Փաշինյանը:-0-