Փաշինյանը ԱԳ նախարարի և գլխավոր ռազմական հրամանատարության հետ քննարկել է իրադրությունը Արցախում (ՖՈՏՈ)

14.11.2020, 17:20
Փաշինյանը ԱԳ նախարարի և գլխավոր ռազմական հրամանատարության հետ քննարկել է իրադրությունը Արցախում. ՖՈՏՈ
Փաշինյանը ԱԳ նախարարի և գլխավոր ռազմական հրամանատարության հետ քննարկել է իրադրությունը Արցախում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարներ՝ Դավիթ Տոնոյանի եւ Զոհրաբ Մնացականյանի, ինչպես նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ու ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանի հետ: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը եւ առաջիկա անելիքները»,- նշել է նա: -0-