Նորօրյա հերոսների շարքերը համալրվում են․ ՊԲ-ն ներկայացրել է բարձր պարգևների արժանացած զինծառայողների սխրանքները

16.10.2020, 17:06
Արցախի Պաշտպանության բանակը ներկայացրել է բարձր պարգևների արժանացած զինծառայողների սխրանքները
Նորօրյա հերոսների շարքերը համալրվում են․ ՊԲ-ն ներկայացրել է բարձր պարգևների արժանացած զինծառայողների սխրանքները

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի Պաշտպանության բանակը ներկայացրել է բարձր պարգևների արժանացած զինծառայողների սխրանքները։

Նշվում է, որ նոր սերնդի հայ զինվորականության փայլուն ներկայացուցիչներից է կապիտան Գևորգ Բալայանը: Ոչնչացրել է թշնամական զինուժին պատկանող 6 տանկ, 7 հետևակի մարտական մեքենա, 3 անվավոր տեխնիկա: Ներկայացված է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

Շարքային Հարություն Վարդանյանն էլ կպարգևատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ ճակատային գծի հարավ-արևելյան հատվածում թշնամական 3 տանկ, նույնքանն էլ հետևակի մարտական մեքենա ու կենդանի ուժ ոչնչացնելու համար:

«Մարտական գործողությունների ընթացքում հսկայական նշանակություն ունեն ապահովման բոլոր տեսակները: Ճակատային գծի տարբեր հատվածներում ծավալված թեժ մարտերի ժամանակ, տեխնիկական գերազանց ապահովում իրականացնելու համար, ինչի շնորհիվ յուրային ուժերը կարողացել են հասնել էական ձեռքբերումների, «Արիության համար»  մեդալով կպարգևատրվի փոխգնդապետ Արմեն Իսրայելյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: