437.27
4.41
404.32
-7
Եղանակը Երևանում
Հայ

«Ներթափանցել և նկարվել». Հովհաննիսյանը հայտնել է Ադրբեջանի նոր քաղաքականության մասին և ողջ պատերազմի ընթացքում ամենաթեժ մարտերի մասին

23:33
13 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ օպերատիվ տվյալներ է ներկայացրել առաջնագծից և պատմել է Ադրբեջանի ԶՈւ-երի նոր ռազմավարության մասին:

«Վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Արցախի սահմանի գրեթե ողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակողական գործողություններ են սկսել՝ առնվազն երեք-չորս ուղղություններով, հատկապես թեժ է եղել հյուսիսային ուղղությունը, որտեղ օրվա ընթացքում թեժ մարտեր են տեղի ունեցել։ Ծավալուն հրետակոծությունից հետո անցել են լայնամասշտաբ հարձակման՝ զրահատեխնիկայի կիրառմամբ»,- նշել է Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ այսօր երևի ողջ պատերազմի ընթացքում ամենաթեժ մարտերից մեկն է եղել: «Այդ ընթացքում մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին հետ շպրտել՝ պատճառելով էական կորուստներ։ Այս ընթացքում ԶՈւ-երի կանոնավոր բանակի, պահեստազորի, աշխարհազորի միասնական, համատեղ, փայլուն հերոսական գործողությունների շնորհիվ հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական գործողությունները»,- հայտնել է Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ մնացած ուղղություններում մարտական գործողությունները նույնպես շարունակվել են։

«Հակառակորդը որևէ էական առաջխաղացում չունի: Ադրբեջանի զինված ուժերը որդեգրել են հետևյալ քաղաքականությունը․ հետախուզադիվերսիոն գործողություններով մերձռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ և տեղեկատվական ակցիաներ իրականացնել՝ դրոշներ պարզելով տարբեր շենքերի վրա, նկարվել՝ առաջին հերթին իրենց, ապա մեր հասարակության վրա հոգեբանական ազդեցություն ունենալու համար»,- հայտնել է Հովհաննիսյանը:

Նա ընդգծել է, որ արդեն բավականին ժամանակ մարտական գործողությունների ընթացքում կոտրելով սեփական ԶՈւ-երի մեծ ներուժը, հարձակողական մարտերում նշանակալի, էական առաջընթաց ու հաջողություններ չունենալով Ադրբեջանի հասարակությանը պետք է կերակրել նման տեղեկատվություններով։

«Ըստ էության, 14-15 օրվա ընթացքում մեկ գնդի խնդրի ծավալով առաջխաղացում ապահոված ադրբեջանական 3-4 բանակային կորպուսները մեծ հաշվով մեծ գովելու բան չունեն։ Ցանկացած միջազգային ռազմական փորձագետ կհաստատի իմ ասածը։ Դրանից հետո ոչինչ չի մնում, բացի նրանից, որ դիվերսիոն խմբերն արագ ներթափանցումներ կատարեն տարբեր բնակավայրեր, տարբեր շինությունների մոտ նկարվեն եւ հետո ներկայացնեն տվյալ շինությունները որպես այս կամ այն գյուղի կամ քաղաքի գյուղապետարան կամ քաղաապետարան»,- նշել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, նման իրավիճակ է ստեղծվել և Հադրութի մոտակայքում, քանի որ հակառակորդն օգտագործում է անտառային և լեռնայն բնակավայրերի առանձնահատկությունները:

«Չի բացառվում դիվերսին խմբերի ժամանակ առ ժամանակ ներթափանցումը Հադրութ և մոտական բնակավայրեր»,- հայտնել է նա՝ նշելով, որ զորքերը պայքար են մղում այդ ուղղությամբ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ