Նալբանդյան. ԼՂՀ կարգավորման բանակցությունները կվերսկսվեն Վիեննայի հանդիպման պայմանների կատարման պարագայում
26.05.2016,
16:33
Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը հնարավոր է, եթե պահպանվեն Վիեննայում երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ հնչեցված պայմանները:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը հնարավոր է, եթե պահպանվեն Վիեննայում երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ հնչեցված պայմանները, հինգշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում 2015 թ.-ի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Մայիսի 16–ին Ավստրիայի մայրաքաղաքում կայացել է ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների ներկայությամբ:
Վիեննայում բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են պահպանել հրադադարը տարածաշրջանում` 1994–1995 թթ.–ին ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Կողմերը նաև պայմանավորվել են, որ ԵԱՀԿ–ն կձևավորի կոնկրետ քայլեր` շփման գծում միջադեպերի քննության համար, կլուծի անհետ կորածների խնդիրները։
«Ադրբեջանը չի միացել հրադադարի ռեժիմի անժամկետ պահպանման մասին, միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման և ԵԱՀԿ ՄԽ-ի գրասենյակի ներկայացուցիչների ներկայության ընդլայնման մասին ՄԽ-ի համանախագահների հայտարարությանը», - ասաց Նալբանդյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:
Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները առանձին կհանդիպեն ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ և կքննարկեն բարձրագույն մակարդակով հանդիպման կազմակերպման հնարավորությունը:
«Դեռևս խոսք չի գնում նախագահների հանդիպման ժամանակ որևէ փաստաթղթի ստորագրման մասին, քանի որ նմանատիպ փաստաթուղթ դեռ գոյություն չունի», - ասաց Նալբանդյանը: Նա նշեց, որ առայժմ խոսքը գնում է ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու համար շրջանակային պայմանների ստեղծման մասին:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-