Մնացականյանը պատմեց ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման մասին

06.09.2019, 13:14
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ղարաբաղյան կարգավորման շուրջ կանցկացվի առաջիկայում
Մնացականյանը պատմեց ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման մասին
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ղարաբաղյան կարգավորման շուրջ կանցկացվի առաջիկայում, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Հանդիպումն արդեն ծրագրված է, այն շուտով կկայանա, բայց կա պայմանավորվածություն, որ ամսաթիվը և անցկացման վայրը հրապարակվեն համատեղ, և ես հակված եմ պահպանելու այդ սկզբունքը»,– ասաց նախարարը։

Մնացականյանի խոսքով, հայկական կողմը բազմիցս ասել է խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին, և ԱԳՆ ղեկավարների ու պետությունների ղեկավարների ակտիվ հանդիպումների թիվը վկայում է այդ գերակայության մասին։

Նա նշեց, որ բանակցությունները տարվում են սեղանին բազմաթիվ պարամետրերով դրված շփման եզրեր գտնելու ուղղությամբ` առավելագույնս համաչափ որոշման հասնելու համար։

«Անհնար է, որ կողմերից մեկն ունենա մաքսիմալիստական ակնկալիքներ, և դրանք արդարանան։ Անհրաժեշտ է հավասարակշռություն գտնել»,– ասաց Մնացականյանը»
Նա նշեց, որ հակամարտությունը երկար պատմություն ունի, և այդ համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը երկխոսության անցկացման առավելագույն հնարավորություններն ունի։ -0-