Մակրոնը` Ալիևին. Ֆրանսիան կշարունակի օժանդակել ԼՂ կարգավորմանը
21.07.2018,
12:58
Ֆրանսիան կշարունակի աշխատանքը ղարաբաղյան կարգավորման շուրջ ի շահ ամբողջ տարածաշրջանի:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիան կշարունակի աշխատանքը ղարաբաղյան կարգավորման շուրջ ի շահ ամբողջ տարածաշրջանի, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Հանդիպման ավարտին Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել:
Ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն, հղում անելով ՏԱՍՍ-ին, Մակրոնի խոսքով, բանակցությունների հիման վրա լուծում գտնելը հակամարտությանը վերջ դնելու միակ ելքն է:
«Ֆրանսիան որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ հատուկ պատասխանատվություն է կրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ֆրանսիայի նախագահը ուշադիր հետևելու է իրավիճակին և ռուս ու ամերիկացի համանախագահների հետ միասին կձեռնարկի բոլոր միջոցները կարգավորման հարցում առաջընթացի հասնելու համար: -0-

Загружается новость ... "Лево"