Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը

16.01.2017, 11:35
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. 2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես ասվում է հաղորդման մեջ, 1996 թվականի ծնված Գարիկ Վարդանյանը վիրավորում էր ստացել ադրբեջանական ԶՈՒ գնդակոծման հետևանքով։

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստի ծանր վիշտը և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։ -0-