Ադրբեջանը մեկ օրում շուրջ 130 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

23.07.2015, 11:56
Հուլիսի 22-ին և լույս 23-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծի ողջ երկայնքով  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 130 անգամ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանը մեկ օրում շուրջ 130 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 22-ին և լույս 23-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծի ողջ երկայնքով  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 130 անգամ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշված է հաղորդագրությունում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վերահսկել օպերատիվ իրադրությունը և անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների։-0-