Ղարաբաղում առաջին անգամ Թթի փառատոն կանցկացվի

03.06.2015, 22:27
Ղարաբաղի Ամարաս վանքի տարածքում հունիսի 27-ին Թթի փառատոն կանցկացվի, հայտնում է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը։
Ղարաբաղում առաջին անգամ Թթի փառատոն կանցկացվի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի. /Նովոստի–Արիմենիա/. Ղարաբաղի Ամարաս վանքի տարածքում հունիսի 27-ին Թթի փառատոն կանցկացվի, հայտնում է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը։

«Փառատոնի մասնակիցներին սպասվում է հետաքրքիր ծրագիր, կանցկացվեն բազմաթիվ մրցույթներ և մշակութային ներակայացումներ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ղարաբաղն ավանդաբար հայտնի է իր թթով և հատկապես թթի օղիով։ -0-