ՀՀ խորհրդարանի խոսնակն այցելել է Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գիծ

13.12.2011, 16:43
ՀՀ խորհրդարանի խոսնակն այցելել է Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գիծ

Ղարաբաղ կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում խոսնակ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ ՀՀ խորհրդարանի պատվիրակությունը երեքշաբթի եղել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում, որտեղ հանդիպել է մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողների հետ, հաղորդում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` շրջագայությանը Հայաստանից ժամանած գործընկերներին ուղեկցում են ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը և պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անդրանիկ Սարգսյանը։

Հարգանքի տուրք մատուցելով Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի նահատակների, ինչպես նաև ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի, Սպիտակի երկրաշարժի  զոհերի հիշատակին, խորհրդարանականները ծաղպեկսակ ու ծաղիկներ են դրել հուշահամալիրի հուշակոթողների պատվանդաններին։

Հավարտ երկօրյա աշխատանքային այցի՝ նույն օրը նախատեսված է ՀՀ ԱԺ պատվիրակության վերադարձը Երևան։ -0-