Ղարաբաղի նախագահը զինվորական դատախազության գործունեության հարցերն է քննարկել Հայաստանի գլխավոր դատախազի հետ

12.12.2011, 18:41
Ղարաբաղի նախագահը զինվորական դատախազության գործունեության հարցերն է քննարկել Հայաստանի գլխավոր դատախազի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երկուշաբթի ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Հանդիպմանը քննարկվել են զինվորական դատախազության գործունեության ոլորտին առնչվող մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-