Ղարաբաղի նախագահը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը բանակաշինության հարցեր են քննարկել

08.12.2011, 11:47
Ղարաբաղի նախագահը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը բանակաշինության հարցեր են քննարկել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հանդիպում է ունեցել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի և գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գալստյանի հետ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: -0-