Լեռնային Ղարաբաղը հոկտեմբերի 30-ին «ձմեռային» ժամանակի կանցնի
28.10.2011,
17:40
Լեռնային Ղարաբաղը հոկտեմբերի 30-ին «ձմեռային» ժամանակի կանցնի
Լեռնային Ղարաբաղը, «ԼՂՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ԼՂՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն, հոկտեմբերի վերջին կիրակի գիշերը՝ ամսի 30-ին, «ձմեռային» ժամանակի կանցնի, հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Շաբաթ լույս կիրակի գիշերը ժամը 03:00-ին Ղարաբաղի տարածքում ժամացույցի սլաքը պետք է տանել մեկ ժամ հետ:-0-