ԼՂՀ նախագահն ընդգծում է Սոտք-Քարվաճառ մայրուղու կառուցման կարևորությունը
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Շահումյանի շրջան և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը հատուկ ընդգծել է արդեն իսկ մեկնարկած Սոտք-Քարվաճառ մայրուղու կառուցման կարեւորությունը՝ այն համարելով մեր հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից մեկը, որը պետք է իրականացվի բարձր որակով եւ սահմանված ժամկետներում:
Երկրի ղեկավարը նաև հանդիպումներ է ունեցել շրջանի մի շարք համայնքներում եւ քննարկել այնտեղ առկա խնդիրները:
«Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, պաշտոնատար այլ անձինք»,- ասվում է հաղորդագրության մեջ:--0-