Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում ԵԱՀԿ պլանային դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ առաքելության հերթական պլանային դիտարկումն անցել է առանց միջադեպերի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
«Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետևանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ղարաբաղյան ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունում:
Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն անցկացվել է Հադրութի ուղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Անթալ Հերդիչը (Հունգարիա):
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Մարիուս Պուոձիունասը (Լիտվա): -0-