Ղարաբաղի հակաօդային պաշտպանության ուժերն ադրբեջանական անօդաչու սարք են կործանել. ԼՂՀ ՊՆ
14.09.2011,
15:18
Ղարաբաղի հակաօդային պաշտպանության ուժերն ադրբեջանական անօդաչու սարք են կործանել. ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ հակաօդային ուժերը չորեքշաբթի ադրբեջանական անօդաչու սարք են կործանել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքը կործանվել է Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մոտակայքում: «Լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ», - նշել է Հասրաթյանը:-0-