Ստեփանակերտի նոր քաղաքապետի պաշտոնին երեք թեկնածու է հավակնում

30.08.2011, 16:00
Ստեփանակերտի նոր քաղաքապետի պաշտոնին երեք թեկնածու է հավակնում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ավարտվել է 2011թ.-ի սեպտեմբերի 18-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրությունների շրջանակներում Ավագանիների խորհրդի անդամների և համայնքների ղեկավարների պաշտոնին թեկնածության առաջադրման փուլը, Ստեփանակերտից հաղորդում է «Նովոստի-Արմենիա»  գործակալության թդթակիցը:

Ընտրությունները կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի 227 համայնքներից 209-ում, այդ թվում՝ մայրաքաղաքում,  Ստեփանակերտում ծրագրվում է ընտրել Ավագանինոի խորհրդի անդամների և քաղաքապետի:

Որպես մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածու գրանցված են նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը, ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Սուրեն Գրիգորյանը և ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր Մարատ Հասրաթյանը:

Ստեփանակերտի ներկայիս քաղաքապետ Վազգեն Միքայելյանը չի առաջադրել իր թեկնածությունը:

Մայրաքաղաքի Ավագանու խորհրդի 15-րդ տեղին հավակնում է 46 մարդ:

Ըստ Ղարաբաղի ԿԸՀ ղեկավար Ռաշիդ Պետրոսյանի՝ ԼՂՀ բոլոր քաղաքական կուսակցություններն առաջադրել են իրենց թեկնածուներին: -0-