ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հնարավոր է չայցելեն Ղարաբաղ, քանի որ ԼՂՀ նախագահն արձակուրդ է գնացել
14.07.2011,
14:05
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հնարավոր է չայցելեն Ղարաբաղ, քանի որ ԼՂՀ նախագահն արձակուրդ է գնացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան այցելելիս հնարավոր է չայցելեն ԼՂՀ, քանի որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կարճատև արձակուրդի մեջ է, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ըստ նախնական տվյալների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցը կմեկնարկի հուլիսի 14-ին Բաքու այցելությունով:-0-