«Լեռնային Արցախ» և «Փյունիկ» ֆուտբոլային թիմերն ընկերական խաղ կանցկացնեն Ստեփանակերտում

27.06.2011, 17:04
«Լեռնային Արցախ» և «Փյունիկ» ֆուտբոլային թիմերն ընկերական խաղ կանցկացնեն Ստեփանակերտում

Ընկերական հանդիպում կանցկացվի «Լեռնային Արցախ» և «Փյունիկ» ֆուտբոլային թիմերի միջև հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի Հանրապետական մարզադաշտում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտում։
Խաղի նախաձեռնողը ԼՂՀ Ֆուտբոլի ֆեդերացիան է։

Խաղից հետո կանցկացվի ավանդական խաղարկություն, որի ընթացքում կխաղարկվեն կենցաղային ապրանքներ, հեռուստացույց, մոնիտոր և ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենա։ -0-