ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է Կանադայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
16.05.2011,
13:39
ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է Կանադայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ում և համատեղության կարգով Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ով մայիսի 2-8-ը ճանաչողական այցով գտնվում էր Կանադայում, Մոնրեալում հանդիպել է Կանադայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է ԼՂՀ հանրային հեռուստաընկերությունը:
«Այցի ընթացքում ես հերթական անգամ համոզվեցի, որ կանադայերը կարող են ընդլայնել իրենց ներկայությունը ԼՂՀ-ում, մասնակցությունը երկրի տնտեսական կյանքում և Կանադայում Արցախի շահերի առաջխաղացման հարցում», - նշեց Ավետիսյանը:
Նա հույս հայտնեց, որ կանադահայերն իրենց ողջ ներուժը կուղղեն Արցախի հետագա զարգացմանն ու բարգավաճմանը:-0-