Ղարաբաղի նախագահը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամների հետ
24.02.2011,
18:14
Ղարաբաղի նախագահը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամների հետ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն խորհրդարանի գործունեությանը, երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև բանակ–հասարակություն կապերի ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:
Երկրի ղեկավարն ընդգծել է բոլոր քննարկված հարցերի լուծման գործում խմբակցության ավելի ակտիվ ներգրավման և ջանքերի համախմբման անհրաժեշտությունը` նշելով, որ նման ձեւաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ: -0-