Ղարաբաղի բնակիչները ընդհանուր առմամբ գոհ են երկրի ներքին զարգացումից. հարցում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչները դրական են վերաբերվում երկրում ընթացող ներքին գործընթացներին, այս մասին է վկայում «Հայաստանի եվրոպացի ընկերներ» (EuFoA) կազմակերպության կողմից անցկացված սոցհարցումը:
Սոցիոլոգիական ուսումնասիրությունն անցկացվել է հոկտեմբերի 22-26-ը՝ Populus բրիտանական հեղինակավոր կազմակերպության աջակցությամբ Ղարաբաղի տարածքում՝ Ստեփանակերտում, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում 804 հարցվածներից վերցված ուղիղ հարցազրույցի միջոցով: Ուսումնասիրությունները պատվիրել է EuFoA հասարակական կազմակերպությունը, Հայաստանում գտնվող գործընկեր «Էյ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական ուսումնասիրությունների ինստիտուտը:
«Հարցման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների 80 տոկոսը կարծում է, որ իրենց երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ: Քաղաքացիների նշված կատեգորիան հինգ տարվա ընթացքում երկրում տիրող ընդհանուր կենսամակարդակը տասը բալանոց սանդղակով գնահատել է 6,46 բալ». – հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Populus-ի գործադիր տնօրեն Էնդրյու Կուպերը:
Ընդ որում, Հայաստանի բոլոր մարզերում հոկտեմբերի 15-18-ը 1208 անձանց շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ երկրի բնակիչների միայն 50 տոկոսն է դրական գնահատում հանրապետության ներքին զարգացումը:
Ինչպես նշեց Կուպերը, ղարաբաղցիների կարծիքով՝ ավելի շատ բարեփոխում է տեղի ունեցել անվտանգության (10 բալից 7,19 բալ), կրթության (7,15) և ենթակառուցվածքների (7,14) ոլորտներում: Միաժամանակ ղարաբաղցիների շրջանում ավելի քիչ դրական վերաբերմունք է նկատվում տնտեսական ոլորտի (6.13) և կոռուպցիայի դեմ պայքարի (5,66) ոլորտներում:
Բացի այդ, Կուպերը տեղեկացրեց, որ ղարաբաղցիների 44 տոկոսը՝ ԼՂՀ-ի ամեն երկրորդ բնակիչը, կարծում է, որ կառավարությունն իրեն լավ է դրսևորում (35 տոկոս) կամ շատ լավ (9 տոկոս):
Ինչ վերաբերում է Հայաստանի և ԼՂՀ-ի գործող նախագահների նկատմամբ վերաբերմունքին, ապա Ղարաբաղի բնակիչների կեսից ավելին (52 տոկոսը) նախապատվությունը տալիս են Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին, այն դեպքում, երբ Ղարաբաղի բնակչության 38 տոկոսը ընտրել է «Դժվարանում եմ պատասխանել» և «Ձեռնպահ եմ մնում» տարբերակները:
Միաժամանակ «Ազատ հայրենիք» իշխող կուսակցությունը վայելում է ԼՂՀ բնակչության 21 տոկոսի համակրանքը՝ փոքր-ինչ առաջ անցնելով Արցախի ժողովրդավարական կուսակցությունից (20 տոկոս) և Դաշնակցությունից (17 տոկոս):
Սոցիոլոգիական ուսումնասիրությունն անցկացվել «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական ուսումնասիրությունների ինստիտուտի մասնագետների կողմից: Ղարաբաղ էր գործուղվել 23 հոգուց բաղկացած աշխատանքային խումբ, որոնց թվում կային հարցազրույց վարողներ, համակարգողներ և ինստիտուտի աշխատակիցներ:-0-