Օգոստոսին Ղարաբաղում 279 երեխա է ծնվել. վիճակագրություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2010թ.-ի օգոստոսին 279 նորածին է ծնվել՝ անցյալ տարվա միևնույն ժամանակահատվածի 266-ի փոխարեն, Ստեփանակերտից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը՝ հղում անելով ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությանը։
Հաղորդագրության համաձայն՝ նշված ամսվա ընթացքում հանրապետությունում 108 մարդ է մահացել՝ 2009թ.-ի միևնույն ժամանակահատվածի 95-ի դիմաց։
2010թ.-ի օգոստոսին բնակչության բնական աճը, ինչպես անցյալ տարվա միևնույն ամսում, 171 մարդ է կազմել։
ԼՂՀ-ում նշված ժամանակահատվածում 148 ամուսնություն և 10 ամուսնալուծություն է արձանագրվել՝ անցյալ տարվա միևնույն ժամանակահատվածի 128 ամուսնության և 6 ամուսնալուծության դիմաց։
2010թ.-ի օգոստոսին Լեռնային Ղարաբաղում ժամանած անձանց թիվը 82 մարդ է կազմել, մեկնածներինը՝ 62։-0-