Լեռնային Ղարաբաղում սկաուտական շարժում է ստեղծվում

03.08.2010, 18:05
Լեռնային Ղարաբաղում սկաուտական շարժում է ստեղծվում

«Արցախի հայորդիներ» սկաուտական շարժում է ստեղծվում Ղարաբաղում՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հովանու ներքո և «Հայկի սերունդ» ղարաբաղյան երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ, Ստեփանակերտից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։

Այդ կապակցությամբ օգոստոսի 3-ին Շուշիում մեկնարկել է ղարաբաղյան սկաուտների առաջին բանակումը՝ «Ուղին ճիշտ է, եթե այն Հայրենիք է տանում» նշանաբանով, որում մասնակցում են նաև Հայաստանի և Իրանի սկաուտները։

Տվյալ շարժման նպատակն է Արցախում հայ երիտասարդության համախմբումը, Շուշի քաղաքը համահայկական երիտասարդական բանակում վերածելը, Արցախում սկաուտական շարժման զարգացմանն ու տարածմանն աջակցելը, աճող սերնդին հայկական ոգով դաստիարակելուն աջակցելը, երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորումը։

Բանակումի ընթացքում, որը կտևի մինչև օգոստսի 10-ը, կկազմակերպվեն զանազան խաղեր, մրցույթներ, արշավներ, սկաուտական շարժման պատմության վերաբերյալ դասախոսություններ։ -0-