Դաշնակցությունը Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրություններից ԼՂՀ իշխանությունների տված խոստումների իրականացում է ակնկալում
Դաշնակցությունը 2010 թ.-ին Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրություններից ակնկալում է ԼՂՀ իշխանությունների կողմից տրված խոստումների իրականացում, նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտկոմի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
Նրա խոսքերով՝ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ամենակարևորը հանրապետության քաղաքական ուժերի միջև երկխոսության շարունակությունն է՝ համապատասխան ժողովրդավարական ընտրությունների անցկացման տեսակետից:
«Այս պահը վերջերս Ստեփանակերտում կայացած մեր կուսակցության երկօրյա տարածաշրջանային համագումարի օրակարգի կարևոր կետերից էր: Համագումարի ընթացքում քննարկվել է երկրում գոյություն ունեցող ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերին», - նշել է Իշխանյանը:
ՀՅԴ Կենտկոմի Արցախի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Դաշնակցությունը միանշանակ կմասնակցի այդ ընտրություններին:-0-