ԼՂՀ նախագահը պարգևատրման մասին հրամանագրեր է ստորագրել
06.10.2009,
13:33
ԼՂՀ նախագահը պարգևատրման մասին հրամանագրեր է ստորագրել
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախորդ ուրբաթ պարգևատրման մասին հրամանագրեր է ստորագրել:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հրամանագրի համաձայն՝ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար Լյովա Բախշիյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
«Մեկ այլ հրամանագրի համաձայն՝ մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Գագիկ Ասրյանը և Յուրի Սարգսյանը պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-