ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի պաշտոնին է նշանակվել Սուրեն Թամրազյանը
01.06.2009,
11:26
ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի պաշտոնին է նշանակվել Սուրեն Թամրազյանը
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երկուշաբթի որոշում է ստորագրել Արմեն Ավագյանին ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի պաշտոնի ազատելու մասին՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«ԼՂՀ վարչապետի մի այլ որոշմամբ՝ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ է նշանակվել Սուրեն Թամրազյանը», - ասվում է տեղեկատվության մեջ։-0-