ԼՂՀ նախագահը պարգևատրել է ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամներին

15.05.2009, 19:50
ԼՂՀ նախագահը պարգևատրել է ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի պաշտոնական վիճակագրական համակարգի գործունեության 85-րդ տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին ստորագրել է հրամանագիր և կարգադրություն, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ըստ հրամանագրի` ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամներ Իրինա Ավանեսյանը և Էլլա Բաբուրյանը երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով:

Նախագահի կարգադրությամբ` հանրապետության վիճակագրական ծառայության մի խումբ աշխատակիցներ արժանացել են արժեքավոր նվերների:

Նույն օրը նախագահի նստավայրում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողությունը:--0-