ԼՂՀ նախագահը Հայաստանի Ամերիկյան համալսարանի ռեկտորի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Հարություն Արմենյանին և Արցախում համալսարանի Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի ղեկավար Արմեն Սարդարյանին, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Հանդիպման ժամանակ քննարկվել են համալսարանի կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել համալսարանի գործունեությունը ԼՂՀ-ում:
Բակո Սահակյանը կարևորել է իրականացվող ծրագրերի ընդլայնումը ըստ ոլորտների, ինչպես նաև նոր համակարգի ձևավորումը, ինչի արդյունքում համալսարանը կզբաղվի զուտ գիտակրթական հարցերով, իսկ պետությունը ավելի մեծ մասնակցություն կունենա վարկավորման գործընթացում:
«Հանդիպմանը առանձնակի ուշադրության է արժանացել անգլերեն լեզվի ուսուցման ծրագիրը»,- նշվում է հաղորդագրության մեջ:--0--