ԼՂՀ նախագահը ՀՀ ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առչվող հարցեր

22.12.2008, 11:14

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ուրբաթ հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական երկու հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության ընդլայնման, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի և հեռանկարների հետ կապված հարցեր», - նշվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը:-0-