ԼՂՀ նախագահը մասնակցել է Նյու Յորքի ֆոնեթոնին

21.11.2008, 19:06
ԼՂՀ նախագահը մասնակցել է Նյու Յորքի ֆոնեթոնին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին մեկնել է Նյու Յորք, որտեղ մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ֆոնեթոնի մեկնարկին, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Հեռուստամարաթոն 2008-ը կանցկացվի նոյեմբերին Լոս Անջելեսում։ Հիմնադրամն ամենամյա հեռուստամարաթոնը կազմակերպում է սկսած 1996-ից։

2007 թ.-ի նոյեմբերի 22-ին Լոս-Անջելեսում անցկացված «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում արվել է 15,2 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։ Նվիրատվությունները կուղղվեն Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում գյուղական համայնքների զարգացմանը։-0-