Սեղանի թենիսի միջազգային մրցաշար է մեկնարկել Ստեփանակերտում

30.10.2008, 13:34
Սեղանի թենիսի միջազգային մրցաշար է մեկնարկել Ստեփանակերտում
Սեղանի թենիսի միջազգային մրցաշար է մեկնարկել Ստեփանակերտում

Սեղանի թենիսի միջազգային մրցաշար է մեկնարկել Ստեփանակերտում։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, մրցումներին մասնակցում է 63 մարզիկ՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, Վրաստանից, Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։

Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։

Մրցաշարը կտևի երեք օր։ Հաղթողներն ու մրցանակակիրներին կհանձնվեն  պատվոգրեր, դրամական պարգևներ և արժեքավոր նվերներ։-0-